Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Մի հաջողության պատմություն. Խելացի անասնագոմ (ՎԻԴԵՈ)

01.11.2021, 19:04
Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը և կաթի վերամշակման արտադրամաս հիմնել.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն. Խելացի  անասնագոմ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գևորգ Անանյանը ժպիտով է հիշում:

«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն և սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:

Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը և կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:

«Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ ևս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը ևս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլև ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գևորգ Անանյանը:

Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: 

ԳՀՀ հետ գործակցությամբ ևս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ հետևյալ հղմամբ։ 

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–