Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ.կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 31-ն է

10.08.2021, 15:31
ՊԵԿ–ը հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը  մինչև 2021 թ.–ի օգոստոսի 31-ն է
ՊԵԿ.կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 31-ն է

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, ովքեր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում:

Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.

1. բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,

2. դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,

3. պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

23–րդ միջոցառման թիրախային խումբն է տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները` հանգստացողների կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, տուրիստական գործակալություններ, օպերատորներ։–0–