Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել․ «Մանթաշյանց» գործարարների միության ղեկավար

14.08.2024, 10:46
ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել, գրում է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և ղեկավար Վարհամ Միրաքյանը
ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել․ «Մանթաշյանց» գործարարների միության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել, Facebook–յան իր էջում գրում է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և ղեկավար Վարհամ Միրաքյանը։

Նրա խոսքով, հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո:

Նա պարզաբանել է, որ խոսքը քրեականի 290 հոդվածի մասին է, որով 10 միլիոն դրամ և ավել խախտումի դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել:

«Եթե նախկինում կանխատեսվող խախտումի չափի վճարից հետո գործարարի կալանքը դադարեցվում էր, ապա հիմա չի դադարեցվելու ու գործարարին շարունակելու են բանտում պահել», – գրում է Միրաքյանը՝ պարզաբանելով, որ անցյալ տարի 290 հոդվածն օգտագործել են մոտ 1000 գործարարի դեմ, հետևաբար, եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակեն կալանավորած պահել գործարարին, նշանակում է, որ ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել: