Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Տարածաշրջանային երկու թոփ-մենեջերները հեռացել են Binance-ից. նրանք համակարգում էին Ռուսաստանի և ԱՊՀ-ի ուղղությունները

07.09.2023, 11:37
Միաժամանակ օգոստոսի 28-ին Երևանում կայացավ Binance Cimmunity Meetup-ը, որի հիմնական զեկուցողն էր Սմերկիսը, ով խոսում էր տարածաշրջանային զարգացման հեռանկարների մասին
Տարածաշրջանային երկու թոփ-մենեջերները հեռացել են Binance-ից. նրանք համակարգում էին Ռուսաստանի և ԱՊՀ-ի ուղղությունները
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Binance-ի Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի, Թուրքիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հարցերով փոխնախագահ Գլեբ Կոստարևը և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսը հայտարարել են, որ հեռանում են կրիպտոարժույթային ամենամեծ բորսայից՝ Binance-ից:

«Այսօր Binance-ում իմ վերջին օրն է: Ես հեռանում եմ Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի, Թուրքիայի և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնից (մի քանի ամիս առաջ ես դադարել եմ զբաղվել նաև APAC-ով)... Վերջին 5 տարին աներևակայելի հետաքրքիր էր, և ես ուրախ եմ, եթե կարողացել եմ նպաստել կրիպտոարժույթների տարածմանը և փողի ազատությանը»,- գրել է Կոստարևը Facebook-ում։
Սմերկիսը հեռանալու մասին հայտնել է Instagram-ում։

«Այս երկու տարվա ընթացքում ես չեմ զբաղվել ձեռներեցությամբ, ներդրումներով, կոնսալտինգով, մարքեթինգով, ստարտափներով և կրթությամբ, որ այդքան սիրում եմ: Ես իմ 1000%-ը տվել եմ ընկերությանը»,- գրել է նա։

Նա նշել է, որ առաջիկայում կհայտնի իր հետագա ծրագրերի մասին։

Միաժամանակ օգոստոսի 28-ին Երևանում կայացավ Binance Cimmunity Meetup-ը, որի հիմնական զեկուցողն էր Սմերկիսը, ով խոսում էր տարածաշրջանային զարգացման հեռանկարների մասին։ -0-