Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը

12.05.2021, 19:17
Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը
Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

«Այս կենտրոնը հիմնադրել ենք Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար: Դրա նպատակը ոչ միայն տնտեսվարողներին ֆինանսական ծառայությունների մատուցումն է ու մասնագիտական խորհրդատվությունը: Համատեղ ուժերով այն դարձնելու ենք հարթակ, որտեղ հանդիպելու են փորձագետներն ու բիզնես հանրությունը՝ քննարկելու առկա տնտեսական միտումները, գտնելու լուծումներ, ուղղակի հաղորդակցվելու»,- ողջույնի խոսքում ասաց Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Միջոցառմանը մասնակցում և տնտեսության զարգացման արդի միտումները, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հեռանկարները ներկայացրեց «ԲիԷսՍի»  Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը:

«Վերջին շրջանում ամենատարածված միտումներից մեկը ծառայությունների թվայնացումն է՝ այդ թվում ֆինանսական ոլորտում: Ժամանակը դարձել է ամենաթանկ ռեսուրսը: Այս տեսանկյունից համացանցում՝ օնլայն տարբեր հարթակներում ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսվարողներին շատ կարևոր է: Կոնվերս Բանկը, հետևելով բիզնեսի զարգացման միտումներին, վարկավորում է առաջարկում նաև օնլայն հարթակում»,- իր խոսքում ասաց Սամվել Գևորգյանը:

Բանկի ՓՄՁ վարկավորման օնլայն  հարթակը գործարկվել է վերջերս: Այսօր հարթակում փոքր ևմիջին ձեռնարկատերերը կարող են դիմել վարկավորման՝  լրացնել համապատասխան հայտ: Հասանելի է նաև վարկավորման ամբողջ գործընթացը Կոնվերս Ֆասթ և Կոնվերս Բրիջ պրոդուկտների շրջանակում:

«ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակում հասանելի վարկատեսակների ցանկը պարբերաբար կհամալրվի՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ տարբեր նպատակներով ֆինանսավորում՝ հնարավորինս սեղմ ժամկետում և մրցունակ պայմաններով»,- ներկայացնելով հարթակը՝ ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Միջոցառման ավարտին՝ անմիջական ու ջերմ միջավայրում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–