Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Տրանսպորտն ու հաղորդակցությունները կարևոր ոլորտներ են Հարավային Կովկասի տարածաշրջանում ներդրումների համար․ ՎԶԵԲ–ի ղեկավար

07.05.2024, 15:29
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՎԶԵԲ–ը կֆինանսավորի Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի Սիսիան–Քաջարան ճանապարհի 24 կմ երկարությամբ հարավային հատվածի շինարարությունը
Տրանսպորտն ու հաղորդակցությունները կարևոր ոլորտներ են Հարավային Կովկասի տարածաշրջանում ներդրումների համար․ ՎԶԵԲ–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Տրանսպորտն ու հաղորդակցությունները կարևոր ոլորտներ են Հարավային Կովկասի տարածաշրջանում ներդրումների համար։ Այս մասին հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն Երևանում բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։

«Մասնավորապես, կովկասյան միջանցքի և Կենտրոնական Ասիայի հետ կապի համատեքստում։ Մենք ներդրումներ ենք կատարել տարածաշրջանում, այն է՝ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային ենթակառուցվածքում, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մեջ՝ Հյուսիս–Հարավ միջանցքի շրջանակում,- ասաց Ռենո-Բասոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՎԶԵԲ–ը կֆինանսավորի Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի Սիսիան–Քաջարան ճանապարհի 24 կմ երկարությամբ հարավային հատվածի շինարարությունը։

Սյունիքի մարզի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհը (60 կմ երկարությամբ, ներկայիս 130 կմ-ի փոխարեն) Հայաստանի պատմության մեջ ճանապարհաշինական ամենախոշոր նախագիծն է։ Դրա շրջանակում կկառուցվի 27 կամուրջ և 9 թունել։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ այս ճանապարհի մյուս հատվածների շինարարությունը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության կողմից:

ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է Հայաստանում: Հայաստանում Բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը 210 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,5 մլրդ եվրո՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում։

«ԱՌԿԱ» գործակալությունը ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։