Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

20.06.2024, 14:30
«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը և փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար: 

Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու   օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր և դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ:

«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:

Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաև Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում և կիսել այդ ուրախությունը», - նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:

Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: