Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Յունիբանկը դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր

14.04.2022, 11:57
Յունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս՝ որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի և «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը
Յունիբանկը դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս՝ որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի և «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։ Շարժման հիմնական նպատակն է՝  խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝  հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլև զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսևորվել, ձեռքբերել առաջնորդության և թիմային աշխատանքի փորձ: 

Ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմբիլդինգը նույնպես Հայաստանում մեծ տարածում է գտնում։ Էրուդիցիան և մտածողության ճկունությունը, արդար մրցակցությունը և հաղթելու ձգտումը, ընկերությունն ու համագործակցությունը համախոհների հետ այն արժեքներն են, որոնք հավասարապես կիսում են «Համահայկական ինտելեկտուալ շարժումը» և Յունիբանկը։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–