Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունը. կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա

25.02.2022, 16:11
Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով
ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունը. կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը:

Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:

Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից:

Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ն և Եվրոպան ընդունել են Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների փաթեթ, որոնք, մասնավորապես, կանդրադառնան ֆինանսաբանկային, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքներին ու արտահանման վերահսկողությանը, արտահանման ֆինանսավորմանը և վիզային քաղաքականությանը։–0–