Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

25.12.2024, 15:28
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը

ՀՀ Պետական ​​ջազ նվագախմբի և Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ջազմենը կատարեց համաշխարհային ստեղծագործություններ և հեղինակային գործեր։

«Մշակութային նախաձեռնություններին աջակցելը սոցիալական պատասխանատվության շրջանակներում Բանկի ստրատեգիայի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս նպաստել երկրի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեզ համար պատիվ է աջակցել այնպիսի տաղանդավոր երաժիշտների, ինչպիսին է Լևոն Մալխասյանը, ով հայկական ջազի կենդանի լեգենդ է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

Հրավիրված հյուրերից տոնական միջոցառմանը ելույթ ունեցան բազմաթիվ հայտնի հայ երաժիշտներ և արտիստներ, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտներ Ռուսաստանից: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: