Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

13.01.2020, 16:30
Շահավետ և շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Շահավետ և շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս` հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.

· Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝

   ամբուլատոր և ստացիոնար բուժում,

   դեղորայք,

   շտապ ատամնաբուժական օգնություն,

   բժշկական էվակուացիա:

·   ֆինանսական փոխհատուցում՝

     ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,

     հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,

     ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաև ընտանիքի անդամների ու հարազատների համար: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս:

Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն, 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–