Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար

08.05.2019, 16:39
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար, առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայամաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։ 

Քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որ հաճախորդը մեկ անգամ այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ և տեղում ստանա՝ 

·         VTB-Transfer ակնթարթային թողարկման դրամային քարտ (եթե հաճախորդը պլանավորում է դրամական փոխանցումները միշտ ստանալ/փոխանցել ՀՀ դրամով),

·         VTB-Transfer Mastercard Standart բազմարժութային քարտ (եթե հաճախորդը ցանկանում է օգտագործել դրամական փոխանցումների գումարը փոխանցված արժույթով – USD, EUR, RUB) 

Քարտը ստանալուց հետո հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումներ, առանց տանից դրուրս գալու կամ աշխատանքի վայրից հետևյալ հարմարավետ տարբերակներից մեկի միջոցով՝ 

·         Կատարելով ընդամենը մեկ զանգ Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով,

·         Ուղարկելով փոխանցումը ստանալու հայտ Մոբայլ բանկինգի միջոցով,

·         Օգտվելով Call Back ֆունկցիայից՝ Բանկի կայքում:         

Բանկի մասնաճյուղերի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել նոր հաճախորդներին, ովքեր դեռ չգիտեն, թե ինչպես օգտվել VTB-Transfer ծառայությունից` տեղում ցուցադրելով ծառայությունը: 

Քարտին դրամական փոխանցման հաշվեգրման պահին, հաճախորդը ստանում է SMS-ծանուցում Կոնտակտային կենտրոնի կողմից և կարող է առանց միջնորդավճարի կանխիկացնել փոխանցված գումարը քարտից՝

·         ՀՀ դրամով՝ Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող Բանկի 160 բանկոմատների միջոցով,

·         արտարժույթով ՝ Բանկի 70 մասնաճյուղերում:

Բացի այդ, VTB-Transfer քարտապանները կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝

·      Կանխիկացման արտոնյալ փոխարժեք` քարտին փոխանցման հաշվեգրման պահին,

·      Մինչև 1մլն. ՀՀ դրամի վարկային գիծ ստանալու հնարավորություն, դրամական փոխանցումների ստացման պատմության հիման վրա: 

Քարտի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը կազմում է ընդամենը 60 ՀՀ դրամ, եթե հաճախորդն ամեն ամիս ստանում է քարտին նվազագույնը 1 դրամական փոխանցում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները կարող են ստանալ դրամական փոխանցումներ IntelExpress, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream և БЭСТ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:

Մանրամասն տեղեկատվություն VTB-Transfer քարտերի վերաբերյալ կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, և Կոնտակտային կենտրոնից 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ:–0–