Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է վարկի մարումների հետաձգում

17.03.2020, 21:31
Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը
ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է վարկի մարումների հետաձգում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների ՀԵՏԱՁԳՈՒՄ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։ 

Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը։ 

«Մենք հստակ գիտակցում ենք, թե որքան կարևոր է տվյալ որոշումը մեր բնակչության համար։ Հաճախորդների հարմարավետության ապահովումը հանդիսանում է մեր կարևորագույն խնդիրը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝ 

- Մինչև 2 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3 ամսով

- 2-ից 4 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 4 ամսով

- 4-ից 5 տարի (ներառյալ)և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 ամսով

- 5 տարի  և ավել մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 և ավել ամսով 

Բոլոր այն վարկերի դեպքում, որոնց վերջնական/ամբողջական մարման օրն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ը ժամանակահատվածում, վերջիններիս ամբողջական մարման ժամկետը կերկարաձգվի 2 ամսով, ինչը ուշացում չի համարվի։  

Վարկային գծերի և /արտոնյալ և առանց արտոնյալ ժամանակահատվածով/ վարկային քարտերի դեպքում մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում մարումների չկատարումը ևս ուշացում չի համարվի և չի կիրառվի տույժ և տուգանք, իսկ մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 2 ամսով։       

«Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն  կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։ Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից  կարող եք օգտվել առանց Բանկ այցելելու՝ առցանց եղանակով՝ Ինտերնետ, Մոբայլ և Վիդեո Բանկ հեռահար ծառայությունների միջոցով», – նշել են բանկից։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–