Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

22.10.2019, 16:29
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: 

Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից: 

Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելություններից են իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն, անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն, առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով: 

Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններից են վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ, լիզինգ, ֆակտորինգ, ավանդներ, հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ, բիզնես քարտեր, փաստաթղթային գործառնություններ: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար:

Առավել մանրամասն տեղեկություն նախագծի վերաբերյալ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:–0–