Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր

21.05.2024, 15:29
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Միջոցառման հյուրերն էին Շառլ Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչները, կառավարության անդամներ և մշակույթի անվանի գործիչներ։

«Ազնավուրն ամբողջ աշխարհի համար մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է։ Այս տարի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ երկրներում։ Ազնավուրը մեր ժողովրդի համար միշտ եղել է և կլինի առանձնահատուկ հպարտություն։ Ուրախ ենք, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս հիշարժան օրվան»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: 

«Սա առաջին համերգը չէ, որ մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին։ Այս տարի մենք փորձեցինք վերստեղծել վիրտուալ ճամփորդության մթնոլորտ՝ լեգենդար երաժշտի բազմամյա ստեղծագործական կյանքով։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն աջակցեց մեզ նման կարևոր ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ունկնդիրներին, ովքեր համերգի ողջ ընթացքում հուզմունքով վերապրեցին մեծն երգչի յուրաքանչյուր ստեղծագործությունը»,- նշեց «OG» վոկալային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: