ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիան, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Ակցիայի ընթացքում Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները`
· լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը Բանկից կստանա հավելյալ տոկոսագումարներ այն քանակի օրերի դիմաց, որքան ամսով ձևակերպված է ավանդը, բայց ոչ ավելի, քան 12 օր (եթե ավանդը ձևակերպված է 3 ամսով, ապա Բանկը վճարում է լրացուցիչ 3 օրվա տոկոսագումար և այլն):
· բոլոր այն հաճախորդները, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձևակերպեն ավանդներ, կստանան Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման 2 տոմս:
Բանկը առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:
· ավանդ՝ առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների,
· ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և առանց ելքագրումների,
· ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով:
Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը` ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:
Ինչպես նաև, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ողջ ընթացքում:
Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝
· Mastercard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,
· Mastercard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:
Մայիսի 28-ի տոնին նվիրված ՎՏԲ – Հայաստան Բանկի ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–