Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակում

21.05.2020, 17:25
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակում
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ​​ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաղորդագրության համաձայն, վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական ​​և պետական ​​հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի ​​և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝

  • Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%,կախված առաջադիմությունից*,

  • Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,

  • Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,

  • Վարկի առավելագույն գումարուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,

  • Միջնորդավճարներ նախատեսված չեն:

«Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում

Ուսանողականվարկեր կարող են ձևակերպել 16-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-