Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

ՎԶԵԲ–ը Հայաստանին 12մլն եվրո է տրամադրում Սյունիքում մաքային–լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

15.05.2024, 11:48
Նոր լոգիստիկ և մաքսային կենտրոնը կբարձրացնի մաքսային ձևակերպման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել առևտրի ծավալների ավելացման արդյունքում աճող պահանջարկը
ՎԶԵԲ–ը Հայաստանին 12մլն եվրո է տրամադրում Սյունիքում մաքային–լոգիստիկ կենտրոնի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 10մլն եվրոյի վարկ՝ Սյունիքի մարզում մաքսային–լոգիստիկ կենտրոնի կառուցման ֆինանսավորման համար։ Բանկը կտրամադրի նաև 2մլն եվրոյի դրամաշնորհ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF) նախագծի համաֆինանսավորման համար։

Նոր լոգիստիկ և մաքսային կենտրոնը կբարձրացնի մաքսային ձևակերպման ծառայությունների արդյունավետությունը և կօգնի բավարարել առևտրի ծավալների ավելացման արդյունքում աճող պահանջարկը։

Նշվում է նաև, որ այս ծրագիրը փախստականներին ուղղված ՎԶԵԲ–ի օգնության մի մասն է։ Ծրագրի շրջանակում 150 փախստական հնարավորություն կունենա ձեռք բերել հմտություններ և անցնել լիցենզավորում, որն անհրաժեշտ է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում, այդ թվում՝ մաքսատանն ու լոգիստիկ ոլորտում աշխատանքի համար որակավորված թեկնածու դառնալու համար։

Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը երեքշաբթի ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ՎԶԵԲ–ի փոխնախագհ Մատեո Պատրոնեն։

ՎԶԵԲ–ն Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է։ Հայաստանում բանկի հիմնական առաջնահերթությունների թվում են ընկերությունների մրցունակության բարձրացումն ու ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը։ Հայաստանում գործունեության ընթացքում ՎԶԵԲ–ը 211 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2,1մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքը, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։

«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 14–ից 16–ը Երևանում անցկացվող ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։