Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎԶԵԲ–ը պարգևատրել է Ամերիաբանկին Հայաստանում «կանաչ ներդրումներին» աջակցելու համար

20.02.2019, 11:25
Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մրցանակին «Կանաչ ներդրումների աջակցությունը ջերմոցային տնտեսություններում» անվանակարգում։
ՎԶԵԲ–ը պարգևատրել է Ամերիաբանկին Հայաստանում «կանաչ ներդրումներին» աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մրցանակին «Կանաչ ներդրումների աջակցությունը ջերմոցային տնտեսություններում» անվանակարգում։

«Ամերիաբանկը վերջին տարիների ընթացքում ՎԶԵԲ–ի կողմից ներգրավված ընդհանուր միջոցների (ավելի քան 100 մլն դոլար) մոտ 25%–ը տրամադրել է էներգախնայողությանն ուղղված ծրագրերին։ Վերջերս նաև կնքել ենք համաձայնագիր նույն նպատակներով ևս 12,5 մլն դոլար ներգրավելու մասին, որոնք կբաշխվեն 2019թ.–ին», – երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի կորպորատիվ վարկավորման բաժնի պետ Վահան Քաջայանը։

Նրա խոսքով, աջակցությունը ցուցաբերվել է ջերմոցային տարբեր տնտեսություններին, որոնք զբաղվում են մասնավորապես ծաղիկների, լոլիկի, ելակի աճեցմամբ։

«Աշխարհագրական տեսակետից մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում։ Ինչ վերաբերում է ջերմոցների որակին, ապա դրանք մոտավորապես 10–ն են, իսկ մակերեսով զբաղեցնում են ավելի քան 50 հեկտար», – ասաց Քաջայանը` նշելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլև նորերի ստեղծմանը։

Նրա խոսքով, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման միտում է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, ինչը դրանք դարձնում է ավելի հասանելի և հետաքրքիր։

«Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի չունի, այսպես ասած, «կանաչ» էներգառեսուրսներ։ Դա ավելի կարևոր է, քանի որ տարածքը փոքր է, և հարցը ոչ միայն էներգառեսուրսների պահպանումն է, այլև բնապահպանությանն աջակցելը», – ասաց բանկի ներկայացուցիչը։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): 

ՎԶԵԲ–ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է, 2018թ.–ի հոկտեմբերի դրությամբ ներդրել է ավելի քան 1,2 մլրդ եվրո 168 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքային, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում։ Ընդ որում, այդ նախագծերի մոտ 88%–ը բաժին է հասնում մասնավոր հատվածին։–0–