Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40%-ով. ՀԲ

30.08.2023, 11:51
Նշվում է, որ անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին
Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40%-ով. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից թողարկված «Armenia monthly economic update – august 2023» ամփոփագրում:

Նշվում է, որ անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին:

«Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով», - նշվում է ուսումնասիրության մեջ:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19258 գործարք՝ նույն տարվա մայիսի 18176 գործարքի դիմաց։ Ամենաշատ գործարքն իրականացվել է Երևանում՝ 5553 (ընդհանուրի 28,8%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 452 (2,4%)։ Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 6762 (ընդհանուրի 35,1%-ը), այդ թվում՝ առքուվաճառքի 4498, նվիրատվության՝ 2049, փոխանակման՝ 27 գործարք։ Միաժամանակ, հունիսին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ կապված գործարքները՝ 7493 (38,9%)։ -0-