Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը

15.07.2024, 14:37
Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար
Երևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի  «Բայրոն» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի կենտրոնում՝ Բայրոն 1 հասցեում բացվել է Յունիբանկի նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

«Բայրոն» մասնաճյուղը տրամադրելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միևնույն ժամանակ մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ: Նոր մասնաճյուղը փոքր և միջին բիզնեսի համար ապահովելու է կենտրոնացված սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի հաճախորդների թվաքանակի աճով և սպասարկման համար էլ ավելի հարմարավետ պայմանների ստեղծմամբ: Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով Երևանում և մարզերում: