Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Երևանում անցկացվել է Բռնագանձման թեմայով կոնֆերանս

14.10.2022, 10:15
Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանում բռնագանձման պրոֆեսիոնալ շուկայի զարգացման թեմայով առաջին կոնֆերանսը
Երևանում անցկացվել է Բռնագանձման  թեմայով կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանում բռնագանձման պրոֆեսիոնալ շուկայի զարգացման թեմայով առաջին կոնֆերանսը: Միջոցառման կազմակերպիչն էր DEBT HOLDING առևտրային ապրանքանիշը, որը միջազգային կոլեկտորական գործակալությունների միջազգային ցանց է: Միջոցառումը համախմբել էր բանկերի և միկրովարկավորման ոլորտի ավելի քան 30 ընկերությունների: Կոնֆերանսի գործընկերներն ու համակազմակերպիչներն էին բանկային և միկրոֆինանսական ոլորտի պրոֆիլային ասոցիացիաները:

Կոնֆերանսի խոսնակներն էին չորս երկրներում գործող ընկերությունների ներկայացուցիչներ՝ Հայաստան, Ռուսաստան, Սինգապուր, Քենիա:

Հանդիպման շրջանակում քննարկվել են կոլեկտորական բիզնեսի զարգացման հեռանկարները, վարկառուների և բռնագանձողների փոխգործակցության միջոցներն ու ձևերը: DEBT HOLDING-ի СЕО Նիկոլայ Մելնիկովը խոսել է ընկերության մեթոդների, հոլդինգի ծրագրային ապահովման, պարտքային պորտֆելների մասով վճարների ավելացման այլընտրանքային մեթոդների մասին:  

Debt.jpg

«Մենք հուսով ենք օգտակար լինել հայկական բիզնեսին: Հիմա բռնագանձման ոլորտում միջազգային միտումն այնպիսին է, որ ընկերություններն այլևս չեն կապվում իրենց «ինհաուսին» կամ մեկ կապալառուին: Պորտֆելն անցնում է մեկ ընկերությունից մյուսին, և գնահատականը բռնագանձման արդյունավետությունն է: Գլխավոր KPI-ը վահանակի վրա ներկայացված հաշիվն է», - նշել է պարոն Մելնիկովը:

«Մենք բռնագանձման ծառայություններ առաջարկող հայաստանյան այլ ընկերություններից տարբերվում ենք միջազգային բեքգրաունդով, աշխատում ենք աշխարհի հինգ երկրներում, ավելին՝ ես պարտքերի բռնագանձմանը նվիրված երկու գրքերի հեղինակ եմ, collection տեսակի բոլոր գործընթացների ամբողջական ավտոմատացում, ինչպես նաև մի  շարք նորարարությունների առկայություն պարտապանի հետ հարաբերությունների զարգացման մասով և պարտքի ստացում ոչ միայն պատժամիջոցների, այլև խրախուսումների միջոցով», - եզրափակել է DEBT HOLDING-ի CEO-ն:

Ընկերությունը շուկա է հանում մի քանի պրոդուկտ: Առաջին հերթին դա դասական collection-ն է: Երկրորդը, բռնագանձում՝ արդյունքի հարցում ֆինանսական երաշխիքների տրամադրմամբ, երրորդը՝ պարտքային պորտֆելների զիջում:

DEBT HOLDING-ի CEO-ին կարելի է հարց ուղղել և ստանալ անվճար խորհրդատվություն հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ director@debtholding.ru:-0-