Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

19.04.2022, 10:44
Երևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝  Գարեգին Նժդեհ 34, 4/1
Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝  Գարեգին Նժդեհ 34, 4/1, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝  ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար:–0–