Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Ավելի քան հիսուն ոսկերչական ընկերություններ պատրաստ են գալ Հայաստան. ՀՈԱ նախագահ

08.04.2013, 16:27
Ավելի քան հիսուն ոսկերչական ընկերություններ պատրաստ են գալ Հայաստան` ազատ տնտեսական գոտում աշխատելու եւ ներդրումներ անելու, ասաց Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանը:
Ավելի քան հիսուն ոսկերչական ընկերություններ պատրաստ են գալ Հայաստան. ՀՈԱ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավելի քան հիսուն ոսկերչական ընկերություններ պատրաստ են գալ Հայաստան` ազատ տնտեսական գոտում աշխատելու եւ ներդրումներ անելու, ասաց Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանը:
Ըստ նրա` ՀՈԱ –ն այժմ իրականացնում է մի ծրագիր, որի առաջին փուլում նախատեսվում է Հայաստանում 100-1500 աշխատատեղ ստեղծել ոսկերչության ոլորտում` Հայաստանում արտասահմանյան ոսկերչական ընկերությունների հայտնվելու հաշվին, որոնք կլինեն Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Ֆրանսիայից, Իտալիայից և Թաիլանդից։

«Երկարաժամկետ հեռանկարներում ծրագրվում է մինչև 3000 աշխատատեղ ստեղծել»,– ասաց Գևորգյանը։

Միաժամանակ, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ՀՈԱ–ի նախագահը չնշեց, թե որքան է կազմելու այդ ընկերությունների` Հայաստանում նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը` պարզաբանելով, որ յուրաքանչյուր ընկերություն ինքը կծրագրի իր բիզնես–գործունեությունը և դրա ծավալները երկրում։

Այս կապակցությամբ Գևորգյանն ավելացրեց, որ տվյալ արտասահմանյան ընկերությունները մտադիր են աշխատել միայն արտահանման ուղղությամբ` չմրցակցելով տեղական շուկայի հետ։

Ըստ նրա, ծրագրի իրագործման ճանապարհին միակ խոչընդոտը Հայաստանում արտադրություն ծավալելու համար հարմար տարածքի բացակայությունն է։

«Տվյալ ծրագրի նպատակը Հայաստանում ոսկերչական գործի համաշխարհային կենտրոններից մեկը ստեղծելն է։ Մեզ պետք է 20 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք»,– ասաց նա` ավելացնելով, որ վարձակալության հարցերով բանակցություններն արդեն մեկ տարի է`շարունակվում են, սակայն արդյունք դեռ չկա։

Այս առիթով Գևորգյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, նշեց, որ եթե Հայաստանում իրենց ֆաբրիկաները բացեն ոսկերչական հայտնի ընկերությունները, ապա դա կարող է Հայաստանի համար տվյալ ոլորտում ճեղքում լինել և նպաստել Հայաստանի հեղինակության աճին համաշխարհային ոսկերչության ոլորտում։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշեց, որ պետությունը նպաստում է այդ ծրագրի իրագործմանը` բանակցային գործընթաց կազմակերպելով ՀՈԱ–ի և իր սեփականությունը որպես արտադրության տարածք տրամադրելու պատրաստ սուբյեկտի միջև, սակայն հենց իրենք բանակցությունները բիզնեսի մի մասն են և անցնում են բանակցությունների երկու սուբյեկտների միջև, որոնց արդյունքների համար իշխանությունը պատասխանատվություն չի կրում։

Նա միաժամանակ հավաստիացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն անհրաժեշտ քայլերը կձեռնարկի նախագծի հետագա օժանդակության համար։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2012 թվականին ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 13.3 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով 16 տոկոսով։ -0-