Հայկական 10 բանկ ներառվել է Forbes–ի` հարևան երկրների 50 վստահելի բանկերի 2023թ.–ի վարկանիշում
24.03.2023,
15:09
Forbes.ru-ն ներկայացրել է հարևան երկրների 50 վստահելի բանկերի 2023թ.–ի վարկանիշը, որում ընդգրկված է Հայաստանի 10 բանկ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Forbes.ru-ն ներկայացրել է հարևան երկրների 50 վստահելի բանկերի 2023թ.–ի վարկանիշը, որում ընդգրկված է Հայաստանի 10 բանկ։
Մասնավորապես, Արդշինբանկը 16-րդ տեղում է, Ամերիաբանկը 18-րդն է, Ինեկոբանկը` 22-րդը, Հայէկոնոմբանկը` 25-րդը, Ակբա բանկը` 29-րդը, Կոնվերսբանկը` 35-րդը, Հայբիզնեսբանկը` 40-րդը, Արմսվիսբանկը՝ 41–րդը, Արարատբանկը՝ 42–րդը, Էվոկաբանկը` 43–րդը։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 18 առևտրային բանկ։ Ըստ ՀՀ բանկերի միության տվյալների՝ Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2022 թվականին կազմել է 263 մլրդ դրամ (2021 թվականի համեմատ ավելանալով 205,6%), ընդհանուր կապիտալը կազմել է 1,3 տրլն. դրամ (աճը՝ 38,8%), ակտիվները՝ 8,4 տրլն. դրամ (աճը՝ 18.3%), ընդհանուր պարտավորությունները՝ 7.1 տրլն. դրամ (աճը՝ 15,2%), վարկային ներդրումները՝ 4,2 տրլն. դրամ (աճը՝ 6,1%), ավանդները՝ 5,1 տրլն. դրամ (աճը 27.3%)։–0–