Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Իրանի Կոհգիլույե և Բոյերահմեդ գավառներից 2013 թ.–ին ավելի քան 17 տոննա խնձոր է ներկրվել Հայաստան

26.11.2013, 16:24
2013 թ.–ին Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ գավառներից (երկրի հարավ–արևմուտք) մոտ 17,5 տոննա խնձոր է ներկրվել Հայաստան առաջին անգամ, հաղորդվում է ԻՍՆԱ իրանական գործակալության կայքում` հղում անելով Իրանի Սեյեդ նահանգի գյուղատնտեսական վարչության պետ Յակուբ Մուսավին։
Իրանի Կոհգիլույե և Բոյերահմեդ գավառներից 2013 թ.–ին ավելի քան 17 տոննա խնձոր է ներկրվել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ գավառներից (երկրի հարավ–արևմուտք) մոտ 17,5 տոննա խնձոր է ներկրվել Հայաստան առաջին անգամ, հաղորդվում է ԻՍՆԱ իրանական գործակալության կայքում` հղում անելով Իրանի Սեյեդ նահանգի գյուղատնտեսական վարչության պետ Յակուբ Մուսավին։

«Չնայած ոչ մեծ ծավալին, սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ հետագայում խնձորի արտահանումը կավելանա», – ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ այս ոլորտի գյուղատնտեսական արտադրանքը տարբերվում է բավականին բարձր որակով, սակայն արտադրանքի փաթեթավորման համակարգի ոչ բավարար զարգացած լինելու պատճառով դեռևս որոշակի դժվարություններ են ծագում այլ երկրներ գյուղմթերքի արտահանման ժամանակ։–0–