Հայաստանում «ՀայՌուսգազարդի» ներդրումային ծրագիրը 2013թ.–ին կավելանա մոտ 1 միլիարդով և կկազմի շուրջ 7,7 մլրդ դրամ
04.12.2013,
13:37
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ին Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումային ծրագրի 923 մլն դրամով ավելացումը` մինչև շուրջ 7,7 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ին Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումային ծրագրի 923 մլն դրամով ավելացումը` մինչև շուրջ 7,7 մլրդ դրամ։
Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՀԾԿՀ լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, փոփոխությունները լուրջ ուղղումների չեն հանգեցնի 2013–2015թթ.–ի ներդրումային ծրագրում, քանի որ առավելապես իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ հարցերի ֆինանսավորման համար միջոցների տեղաբաշխման հաշվին։
«Մասնավորապես 923 մլն դրամից 533 մլն դրամը կուղղվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի արդիականացմանը, 109 մլն դրամը`գազատրանսպորտային համակարգի վերակառուցմանը, 122 մլն դրամը` նոր բաժանորդների միացմանը, իսկ 159 մլն դրամը` գազաբաշխիչ ցանցի այլ ծախսերին»,–ասաց Բուդաղյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադևոսյանն իր հերթին նշեց, որ ներդրումային ծրագրի հիմնական փոփոխությունները 2013թ.–ին կապված է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ներուժի ընդլայնման անհրաժեշտության հետ` հանրապետությունում անխափան և կայուն գազամատակարարում ապահովելու նպատակով։
«2013թ.–ի համար չնախատեսված ծախսերի մեկ այլ հոդված է դարձել ընկերության գազային համակարգին նոր բաժանորդների միացումը` մասնավորապես Երևանի որոշ թաղամասերում, որի հաշվին լրացուցիչ ֆինանսավորում է իրականացվել»,– ասաց Թադևոսյանը։
2013–2015թթ.–ի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 33,98 մլրդ դրամ։ Ներդրումային ծրագրի հիմնական առաջնահերթությունները Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի արդիականացումն ու ընդլայնումն է, գազի փոխադրման և տեղաբաշխման համակարգի վերակառուցումը, նոր բաժանորդների միացումը և այլ ներդրումների իրականացումը։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:
Դեկտեմբերի 2–ին երկու երկրների նախագահների բանակցություններից հետո Ռուսաստանը և Հայաստանը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին գազային բնագավառում, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է «Գազպրոմի», որը Հայաստանի շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է, մասնաբաժնի ավելացում «ՀայՌուսգազարդում»` մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազեցում մեկ հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի փոխարեն։ ($1 – 403,91 դրամ է) -0-