Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ամերիաբանկի հայտարարած «Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20–ը

13.12.2013, 11:02
Ամերիաբանկի հայտարարած «Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20–ը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Ամերիաբանկի հայտարարած «Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20–ը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի հայտարարած «Ես ազատ եմ» մրցույթի քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20–ը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Սույն թվականի դեկտեմբերի 13-ին ավարտվում է Ամերիաբանկի կողմից հայտարարված մրցույթը` «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն էր տալիս լուսանկարի կամ տեսանյութի միջոցով ազատ արտահայտել սեփական պատկերացումներն ու ցանկություններն ազատության վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրությունում։

Մրցույթի նախապես հայտարարված պայմանների համաձայն` նրանց կտրվի ազատություն մրցանակների ընտրության հարցում:
Մրցույթի ամբողջ ընթացքում ստացված լուսանկարներից կընտրվի լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները (1 LIKE-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվի Բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով:

Բանկի Youtube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերից 10 լավագույնը կընտրվի` ելնելով դիտումների քանակից, իսկ մնացած 10-ը` Բանկի աշխատակիցների քվեարկության միջոցով:

Համակցված քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթողները կընտրվեն Բանկի ղեկավարության և աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքերով:

Հաղթող ճանաչված 3 լուսանկարը և 3 տեսանյութը կարժանանան առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին` իրենց իսկ ընտրությամբ:

««Ես ազատ եմ» թեմայով մրցույթը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում: Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են քվեարկությանը»,– ասվում է հաղորդագրությունում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0- -