Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ապրիլին կատարվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, ամսվա ընթացքում գրանցվել է աճ

07.06.2024, 12:59
Հայաստանում 2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 988 գործարք՝ նույն տարվա մարտի 20 222 գործարքի և 2023 թվականի ապրիլի 16 661 գործարքի դիմաց
Հայաստանում ապրիլին կատարվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, ամսվա ընթացքում գրանցվել է աճ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 988 գործարք՝ նույն տարվա մարտի 20 222 գործարքի և 2023 թվականի ապրիլի 16 661 գործարքի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ամենաշատ գործարքն իրականացվել է Երևանում՝ 5258 (ընդհանուրի 25,1%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 630 (3%)։ Կոտայքում իրականացվել է 3464 գործարք (16,5%), Արարատում՝ 1,826 (8,7%), Արմավիրում՝ 1748 (8,3%), Լոռիում՝ 1 723 (8,2%), Գեղարքունիքում՝1 416 (6,7%), Տավուշում՝ 1 501 (7,1%), Արագածոտնում՝ 1 229 (5,9%), Սյունիքում՝ 1 188 (5,7%) և Շիրակում՝ 1 005 (4,8%)։

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 7148 (ընդհանուրի 34,1%-ը), այդ թվում՝ 4528 առքուվաճառքի գործարք, 2134 նվիրատվություն, 39 փոխանակում։ Միաժամանակ ժառանգության գծով կատարվել է 3828 գործարք (18,2%), առաջնային գրանցման գործարք՝ 3741 (ընդհանուրի 17,8%-ը), գրավի գծով՝ 3049 գործարք (14,5%), վերագրանցման գործարք՝ 1779 (8,5%), վարձակալության 1106 գործարք (5.3%) և օրինականացման 337 գործարք (1.6%)։

Միաժամանակ, ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ գործարքները՝ 8847 (42,1%)։ Այս տարվա հաշվետու ամսում բնակելի շենքերի հետ կապված կատարվել է 4571 գործարք (21.8%), բազմաբնակարան շենքերի բնակարանների՝ 4359 գործարքներ (20.8%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1651 գործարքներ (7.9%), ավտոտնակների հետ՝ 945 գործարքներ (4.5%) և 615 գործարք՝ արդյունաբերական նշանակության շենքերի հետ կապված (2,9%)։