Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ ՓՄՁ ոլորտում 224 սկսնակ գործարարներին 2013 թ.–ին տրամադրված պետական ֆինանսական աջակցությունը կազմել է 789,4 մլն դրամ

04.03.2014, 18:11
ՓՄՁ սկսնակ սուբյեկտներին Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի տրամադրած վարկերի համախառն ծավալը 2013 թ.–ին կազմել է 789,4 մլն դրամ` 2012 թ.–ին տրամադրված 262,6 մլն դրամի համեմատ։ Այս մասին նշվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի 2013 թ.–ի տարեկան հաշվետվության մեջ։
ՀՀ ՓՄՁ ոլորտում 224 սկսնակ գործարարներին 2013 թ.–ին տրամադրված պետական ֆինանսական աջակցությունը կազմել է 789,4 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՓՄՁ սկսնակ սուբյեկտներին Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի տրամադրած վարկերի համախառն ծավալը 2013 թ.–ին կազմել է 789,4 մլն դրամ` 2012 թ.–ին տրամադրված 262,6 մլն դրամի համեմատ։ Այս մասին նշվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի 2013 թ.–ի տարեկան հաշվետվության մեջ։

Միաժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը կազմել է 798,1 մլն ՀՀ
դրամ`  268,4 մլն դրամի համեմատ։ Ըստ հաշվետվության տվյալների` վարկավորումն իրականացվել է գործընկեր «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի միջոցով։

Ինչպես նշվում է ՓՄՁ ԶԱԿ հաշվետվության մեջ, նախորդ տարվա ընթացքում սկսնակ ձեռներեցների կողմից ներկայացված 632 բիզնես ծրագրերից ֆինանսական աջակցություն է ստացել միայն 224 սկսնակ ձեռներեց, որոնց ծրագրերն առավել իրատեսական են։ Եվս 100 ծրագիր հաստատվել է և ընթացքի մեջ է։

Միաժամանակ ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարներին տրամադրված
երաշխավորության և վարկային միջոցների միջին գումարը կազմել է, համապատասխանաբար, 3.6–ական մլն ՀՀ դրամ։

ՁՄՁ աջակցության պետական ծրագրի շրջանակներում 2013 թ.–ին ԶԱԿ–ի կողմից օգնություն է տրամադրվել 17 243 սկսնակ և գործող ՁՄՁ սուբյեկտներին` 2012 թ.–ին 8507 սուբյեկտի դիմաց։

ԶԱԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին փոքր և միջին բիզնեսին պետական աջակցության ծրագրի իրականացման համար հանրապետության բյուջեից հատկացվել է մոտ 150,8 մլն դրամ։ ($1 – 414,16 դրամ)-0-