Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայում առաջատարն է՝ 22% մասնաբաժնով և ավելի քան 285 մլրդ դրամ պորտֆելով
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը վերջին տարիներին առաջատար դիրք է գրավել Հայաստանի բանկային համակարգում՝ 22% մասնաբաժնով, ասել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։
«Մեր հաճախորդների վստահությունն ու հետաքրքրությունը զգալիորեն ավելացել է։ Արդյունքում այս տարի մեր հիփոթեքային վարկերի պորտֆելն ավելացել է ավելի քան 50 միլիարդ դրամով՝ գերազանցելով 285 միլիարդ դրամի շեմը (2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)»,- ուրբաթ լրագրողներին հայտնել է Գևորգյանը։
Նա նշեց, որ Ամերիաբանկն առաջինն է շուկայում իր էկոհամակարգային լուծումներով։
Նրա խոսքով՝ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկերի գրեթե 50%-ը տրամադրվել է առցանց՝ MyHome հարթակի միջոցով։
«MyHome-ը մեր անշարժ գույքի էկոհամակարգն է, որտեղ ներկայացված են շուկայական հետաքրքիր և բազում առաջարկներ: Առաջնային շուկայում վարկավորման ողջ գործընթացը՝ բնակարանի ընտրությունը, վարկի դիմումը, վարկի հաստատումը և այլն, հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել րոպեների ընթացքում և առցանց»,-ասաց Գևորգյանը։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: