Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Արմենալ» գործարանը 2%-ով գերազանցել է պլանային ցուցանիշը

14.05.2012, 15:37
Ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «Ռուսալ» Միացյալ ընկերության կազմի մեջ մտնող՝ Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը 2012-ի առաջին եռամսյակում 6020 տոննա արտադրանք է ունեցել, ինչը 2 տոկոսով շատ է ծրագրված ցուցանիշից։
«Արմենալ» գործարանը 2%-ով գերազանցել է պլանային ցուցանիշը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «Ռուսալ» Միացյալ ընկերության կազմի մեջ մտնող՝ Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը 2012-ի առաջին եռամսյակում 6020 տոննա արտադրանք է ունեցել, ինչը 2 տոկոսով շատ է ծրագրված ցուցանիշից։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` հունվար-մարտ ամիսների ընթացքում երկրից արտահանվել է 5897 տոննա արտադրանք, ինչը 0,5%-ով (30 տոննա) գերազանցում է նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես նշում են գործարանի մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործարանը պետբյուջե է վճարել 299,2 մլն դրամ, ինչը համարյա 40%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

«Ռուսալ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան նշել է, որ 2012 թվականի առաջին չորս ամիսներն ալյումինի արտադրության համար լուրջ փորձաշրջան են եղել, որը պայմանավորված է թե համաշխարհային պահանջարկի կրճատման, և թե բաժնետոմսերի շուկայում դրանց գնի անկմամբ: 2012 թվականի հունվար-ապրիլին «Ռուսալ»-ն արտադրել է 2,034 մլն տոննա ալյումին, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից շատ է 1.9 տոկոսով:

«Արմենալը» ստեղծվել է Երևանում 2000թ.-ի մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա։ Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է «Ռուսալ» ընկերության փաթեթավորման դիվիզիոնը։---0-