Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են 107,5 հազ. դրամ՝ աճելով 33%-ով:

21.05.2012, 13:55
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները 2012թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 107,5 հազ. դրամ՝ 2011թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացնալով 26,7 հազ. դրամով կամ 33.1%-ով:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները 2012թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 107,5 հազ. դրամ՝ 2011թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացնալով 26,7 հազ. դրամով կամ 33.1%-ով:

Հաղորդագրության համաձայն՝ բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը` ընդհանուր ակտիվների 82,4 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով:

«Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 69,2 հազ. դրամ (59.6% աճ): Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 13,2 հազ. դրամ (9.6% աճ)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:–0–