Սբերբանկի կողմից հայկական ոսկու արդյունահանման նախագծի ձեռք բերման գործարքի գումարը գտնվում է $40-45 մլն.-ի սահմաններում. Կոմերսանտ
13.07.2012,
12:35
Սբերբանկի ներդրումային ստորաբաժանման կողմից հայկական ոսկու արդյունահանման «Փարամաունթ Գոլդ Մայնինգի» greenfield-նախագծի 49% բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի գումարը, ըստ գնահատականների, գտնվում է $40-45 մլն.-ի սահմաններում, գրում է Կոմերսանտը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սբերբանկի ներդրումային ստորաբաժանման կողմից հայկական ոսկու արդյունահանման «Փարամաունթ Գոլդ Մայնինգի» greenfield-նախագծի 49% բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի գումարը, ըստ գնահատականների, գտնվում է $40-45 մլն.-ի սահմաններում, գրում է Կոմերսանտը:
Նախօրեին «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ն («Սբերբանկ Ռոսիի» ՓԲԸ-ի դուստր ընկերություն) ձեռք է բերել Հայաստանի Կոտայքի մարզում Լուսաջուր ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Լուսաջուր հանքավայրի մշակման արտոնագիրը պատկանում է Հայաստանում գրանցված «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին։ 51 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը հայ գործարար Տիգրան Արզաքանցյանն է։
Ըստ Կոմերսանտի, 2013թ.-ին, երբ ընկերությունը դուրս գա նախագծային հզորության, փաթեթի գինը կարող է աճել նվազագույնը մինչև $50 մլն.:
Երևանից 70 կմ հեռավորության վրա տեղակայված հանքավայրի արդյունաբերական շահագործումը ծրագրվում է սկսել մինչև տարեվերջ։ C1+ C2 կատեգորիաների ոսկու պաշարները կազմում են 18,5 տոննա։
2013 թվականի ավարտին ամբողջ հզորության անցնելուց հետո ծրագրվում է տարեկան արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի։ Նախագծի շրջանակներում արդեն կառուցվել է հարստացման գործարան՝ տարեկան 150 հազ. տոննա հանքաքար արտադրողականությամբ։ Ներկայում ձեռք են բերվում ստորգետնյա արդյունահանման սարքավորումներ, սկսվում է ճանապարհների և ենթակառուցվածքի այլ օբյեկտների շինարարություն։
Լուսաջուրի հանքավայրի՝ 25 տարի ժամկետով արտոնագիրը «Փարամաունթը» ստացել է 2011 թվականին։ Դրանից առաջ այդ հողերը դուրս են բերվել գյուղատնտեսական շրջանառությունից։
Հետաքննող լրագրողների hetq.am հայկական կայքը պնդում էր, թե իբր երկրի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն օգտագործել է իր լիազորությունները, որ կարողանա հասնել լեռնահանքային արդյունաբերության հողերի փոխանցման, նրան, իբր, մասնաբաժին է պատկանել «Փարամաունթում»։ Նա ինքն այդ թեման երբեք չի մեկնաբանել։
Տիգրան Արզաքանցյանն իր հերթին միշտ պնդել է, որ ընկերությունը պատկանում է միայն իրեն։ «Փարամաունթում» ներդրված միջոցների ծավալը հայտնի չէ, նախորդ տարվա վերջին Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր, որ 2012 թվականին նախագծի ներդրումները կկազմեն 7 մլն դոլար։ Հանքավայրում, ավելացրել էր նա, կարող է կառուցվել աֆինաժային արտադրամաս, որը կօգնի բարձրացնել արտադրության եկամտայնությունը 30-40 տոկոսով։
«Սբերբանկ Կապիտալն» առաջին անգամ Հայաստան է եկել որպես խոշոր ներդրումային գործընկեր, որի մասնակցությունը համատեղ նախագծի հաջողության երաշխիք է։ Մեր համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ, քանի որ ռուսական ներդրողը հետաքրքրություն է արտահայտում Հայաստանի նաև այլ հանքավայրերի յուրացման նկատմամբ»,- կարծում է Արզաքանցյանը։
Ըստ նրա, Լուսաջուրի մշակումը կստեղծի մինչև 450 բարձր վարձատրվող աշխատատեղեր։
«Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ի համար հայկական նախագծում մասնաբաժնի ձեռքբերումը գործունեության աշխարհագրության ընդլայնման ռազմավարության մի մասն է։ Այդ ներդրումային ընկերությունը ռուսական խոշորագույն բանկի «Սբերբանկ Ռոսիի» ԲԲԸ-ի դուստր կառույցն է և տարբեր բնագավառներում ակտիվների կառավարման գործընկերը։ -0-