Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկում Երևանում

28.10.2013, 19:03
Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկում Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկում Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
«Բելառուսական կողմից համաժողովին մասնակցում է 11 ընկերություն, իսկ հայկական կողմից հրավիրված են բելառուս գործընկերների հետ համագործակցության հնարավոր ներուժ ունեցող ավելի քան 60 ձեռնարկության ներկայացուցիչներ»,– ասաց նա։

Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Մինսկի բաժնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆեդոչուկը, ով գլխավորում է բելառուս գործարարների պատվիրակությունը, լրագրողներին հայտնեց, որ համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել արդյունաբերության տարբեր բնագավառների, մասնավորապես, մեքենաշինության, վագոնաշինության, կահույքագործության և սննդի արդյունաբերության ներկայացուցիչներ։

«Այն կենդանի հետաքրքրությունը, որ այսօր դրսևորում է Հայաստանը Բելառուսի Հանրապետության բիզնեսի նկատմամբ, հնարավոր բեղմնավոր գործարար փոխհարաբերությունների գրավականն է»,– նշեց նա։

Համաժողովին բելառուսական կողմից ներկայացված են Գոմելի վագոնաշինական գործարան» ՓԲԸ–ն, «Մինսկի ավտոմոբիլային գործարան» ԲԲԸ–ն («ԲելավտոՄԱԶ» հոլդինգի կառավարիչ ընկերություն), «Մոզիրսկի մեքենաշինական գործարան» ԲԲԸ–ն, «Ֆրեզենիուս–Բորիսով–Դիալիզոտեխնիկ» ՍՊԸ բելառուսա–գերմանական համատեղ ձեռնարկությունը  (բժշկական տեխնիկայի արտադրություն), «Պինսկդրև» հոլդինգային ընկերություն» ՓԲԸ–ն (կահույքի արտադրություն), ինչպես նաև «Բրեստսելմաշ» ԲԲԸ–ն։

Հայաստանի և Բելառուսի, ինչպես նաև Երևանի և Մինսկի ԱԱՊ–ների միջև գործում են Համագործակցության հուշագրեր, 2002 թվականից պարբերաբար կազմակերպվում են երկկողմ այցեր։

Բելառուսի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի 8 ամիսներին կազմել է 32.8 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19.1 տոկոսով։ -0-