Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2016 թ.–ին ավելացել է 28%–ով` մինչև 57 մլրդ դրամ

21.03.2017, 16:02
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2016 թ.–ին ավելացել է 28%–ով և հասել 57 մլրդ դրամ 2016 թ.–ի արդյունքներով, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2016 թ.–ին ավելացել է 28%–ով` մինչև 57 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2016 թ.–ին ավելացել է 28%–ով և հասել 57 մլրդ դրամ 2016 թ.–ի արդյունքներով, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով, աճը պայմանավորված էր առավելապես վարկավորման այն ուղղությունների հաշվին, որոնք բանկի համար կարևոր են ռազմավարական տեսակետից։

«Մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորման գծով բանկի վարկային պորտֆելն ավելացել է 80 տոկոսով և կազմել 12,9 մլրդ դրամ, ինչը հատկապես կարևոր է 2016 թ.–ին Հայաստանում գրանցված համեմատաբար համեստ տնտեսական աճի ֆոնին», – ասաց Բարսեղյանը։

Նա նաև նշեց, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի ոլորտում գրանցված աճը բավականին դրական արդյունք է բանկի համար։ Բարսեղյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել աճի նման տեմպերը 2017 թ.–ի ընթացքում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–