Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ամերիաբանկի մանրածախ վարկերի պորտֆելը 2017 թ.–ին ավելացել է 31%–ով` մինչև 75 մլրդ դրամ

07.03.2018, 10:56
Ամերիաբանկի մանրածախ վարկային պրոդուկտների պորտֆելը 2017 թ.–ի արդյունքում ավելացել է 31%–ով և կազմել 75 մլրդ դրամ։
Ամերիաբանկի մանրածախ վարկերի պորտֆելը 2017 թ.–ին ավելացել է 31%–ով` մինչև 75 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի մանրածախ վարկային պրոդուկտների պորտֆելը 2017 թ.–ի արդյունքում ավելացել է 31%–ով և կազմել 75 մլրդ դրամ, միաժամանակ ՓՄՁ–ի վարկավորման գծով աճը կազմել է 26%, իսկ պորտֆելը`մոտ 17 մլրդ դրամ։

Ինչպես երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են ավելի քան 43%–ով` տարեվերջին հասնելով 47 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդներն ավելացել են 10%–ով` մինչև մոտ 134 մլրդ դրամ։

«Ցպահանջ ավանդների թվի աճը մեզ համար կարևոր ցուցանիշ է, քանի որ այն ցույց է տալիս, թե բանկի առաջարկն ու տրամադրած ծառայությունների որակը որքան են բավարարում հաճախորդին», – ասաց նա։

2017 թ.–ի գործունեության արդյունքում Ամերիաբանկի հաճախորդների թիվն ավելացել է 12%–ով, իսկ տրամադրված վճարային քարտերի թիվը` 14%–ով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի ($1 - 480,64 դրամ):–0–