Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ամերիաբանկի վարկային պորտֆելի ծավալը հաղթահարել է 1 մլրդ դոլարի հոգեբանական շեմը 2016 թ.–ի արդյունքով

21.03.2017, 15:55
Ամերիաբանկի վարկային պորտֆելի ծավալը հաղթահարել է 1 մլրդ դոլարի հոգեբանական շեմը 2016 թ.–ի արդյունքով, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Ամերիաբանկի վարկային պորտֆելի ծավալը հաղթահարել է 1 մլրդ դոլարի հոգեբանական շեմը 2016 թ.–ի արդյունքով
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի վարկային պորտֆելի ծավալը հաղթահարել է 1 մլրդ դոլարի հոգեբանական շեմը 2016 թ.–ի արդյունքով, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«2016 թ.–ի արդյունքներով Ամերիաբանկը հայկական բանկային համակարգի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով` ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, ավանդներ, շահույթ և կապիտալ։ Սրանք աննախադեպ ցուցանիշներ են Հայաստանի պատմության մեջ և շատ լավ հիմք` միջազգային IPO շուկա ընկերության դուրս գալու համար», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով, 2015 թ.–ին բանկը Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ հաղթահարել է 1 մլրդ դոլարի շեմն ակտիվների ծավալով, իսկ 2016 թ.–ի արդյունքներով` նմանատիպ շեմ վարկային պորտֆելի ծավալով, որը 2015 թ.–ի արդյունքներով կազմել է 300 մլրդ դոլար (շուրջ 600 մլն դոլար)։

Նա նշեց, որ մի քանի օր առաջ բանկը հրապարակել է բիզնեսի զարգացմանն ուղղված իր ռազմավարության հիմնական ուղղությունները` դրանցից նշելով մանրածախ բիզնեսի զարգացումը։

Բարսեղյանի խոսքով, եթե 2012 թ.–ին Ամերիաբանկը զբաղեցրել է 8–րդ տեղը մանրածախ բիզնեսի ծավալով, ապա 2016 թ.–ին ներառվել է առաջին եռյակում` ունենալով ընդամենը 14 մասնաճյուղ (առաջատարներն ունեն 60–ական մասնաճյուղ), ինչը վկայում է գործունեության բարձր արդյունավետության մասին։

«Մանրածախ բիզնեսը վերջին տարիներին ոչ միայն դարձել է եկամտաբեր, այլ նաև գրանցում է աճի մշտական միտում, ինչպես նաև դարձել է բանկում բիզնեսի ինստիտուցիոնալ ուղղություն», – ասաց նա` ավելացնելով, որ 2017 թ.–ին բանկը շեշտադրում կանի սպասարկման որակի բարձրացմա, ևս երկու ստորաբաժանումով մասնաճյուղերի ցանցի ընդլայնման վրա։

Բարսեղյանը նաև նշեց, որ դրական միտում է գրանցվում նաև վճարային քարտերի թողարկման գծով` ընդգծելով, որ դրանց թիվը տարվա ընթացքում ավելացել է 10 տոկոսով և հասել 75 154–ի` միաժամանակ արձանագրելով որակյալ ցուցանիշներ գործարքների ծավալով և հաշվի մնացորդներով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–