Ամերիաբանկն ու Գոլդեն Սթեյթ բանկն ընդլայնում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցավ Ամերիաբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, Գոլդեն Սթեյթ բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Կալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվել են նաև մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները,ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:
«Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսականհաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–