Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ամերիաբանկը 25 մլն դոլարի սինդիկացված վարկ կստանա FMO-ից և OeEB-ից

27.11.2015, 18:14
Ամերիաբանկը ստորագրել է սինդիկացված վարկային պայմանագիր Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության և Ավստրիական զարգացման բանկի հետ։
Ամերիաբանկը 25 մլն դոլարի սինդիկացված վարկ կստանա FMO-ից և OeEB-ից

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

 «Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

Ամերիաբանկն, ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 345 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Ամերիաբանկը առաջին ներդրումային բանկն է Հայաստանում, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։–0–