Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից

04.12.2017, 11:54
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.):

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը և իր երկրի պատմության մեջ 2016թ-ի արդյունքներով առաջինն է հատել 1 մլրդ ԱՄՆ դոլար վարկային պորտֆելի շեմը, միաժամանակ ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել տեխնոլոգիական նոր լուծումներ` առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն:

Կարևորվել է նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը:

2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են BNP Paribas (Բելգիա և Ֆրանսիա), Bank of America (ԱՄՆ), Bank of China (Հոնկոնգ), TBC Bank (Վրաստան) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի առաջատար բանկեր:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–