Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկը ներկայացնում է «ArCa Mir» վճարային քարտի առավելությունները

19.10.2017, 17:37
ԱմերիաբանկՆ առաջարկում է «ArCa Mir » վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ։
Ամերիաբանկը ներկայացնում է «ArCa Mir» վճարային քարտի առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Mir» վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում է «ArCa Mir » վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամերիաբանկի «ArCa MIR» վճարային քարտերն ունեն մի շարք առավելություններ ֆինանսական շուկայում, մասնավորապես`​ քարտի սպասարկման ցածր վճար, անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում, Ամերիաբանկում, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներով քարտին գումարի անվճար մուտքագրում, 10,000 ՀՀ դրամից բարձր գումարով գործարքների դեպքում կարճ հաղորդագրության անվճար ուղարկում:

Քարտը հնարավոր է պատվիրել նաև առցանց, անմիջապես Ամերիաբանկի կայքից:

««ArCa Mir» վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել և մուտքագրել քարտին նաև այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բանկից նաև նշում են, որ Ամերիաբանկը հասանելի է իր հաճախորդներին 24/7 ռեժիմով և աշխարհի ցանկացած վայրում։ «ArCa Mir» վճարային քարտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քարտապանները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ աջակցություն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: –0–