Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԵՄ դատարանը վճռել է չեղյալ հայտարարել «Ռուսալ» հայկական գործարանի արտադրած փայլաթիթեղի հակադեմպինգային տուրքը

07.11.2013, 14:51
ԵՄ դատարանը նոյեմբերի 5–ին հավանության է արժանացրել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ–ի (Հայաստանում փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» ձեռնարկություն) միջնորդությունը` ԵՄ խորհրդի որոշումը չեղյալ ճանաչելու մասին։ ԵՄ խորհրդի որոշումը հակադեմպինգային տուրքեր էր սահմանում ԵՄ «Արմենալի» ալյումինե փայլաթիթեղի ներկրման համար, նշվում է «Ռուսալի» հաղորդագրության մեջ։
ԵՄ դատարանը վճռել է չեղյալ հայտարարել «Ռուսալ» հայկական գործարանի արտադրած փայլաթիթեղի հակադեմպինգային տուրքը
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ դատարանը նոյեմբերի 5–ին հավանության է արժանացրել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ–ի (Հայաստանում փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» ձեռնարկություն) միջնորդությունը` ԵՄ խորհրդի որոշումը չեղյալ ճանաչելու մասին։ ԵՄ խորհրդի որոշումը հակադեմպինգային տուրքեր էր սահմանում ԵՄ «Արմենալի» ալյումինե փայլաթիթեղի ներկրման համար, նշվում է «Ռուսալի» հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհրդի 2009 թ.–ի սեպտեմբերի 24–ի կանոնակարգով սահմանվել էին վերջնական հակադեմպինգային տուրքեր և հաստատվել էին նախնական տուրքեր Հայաստանից, Բրազիլիայից և ՉԺՀ–ից ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների ներկրման համար։ 2009 թ.–ի դեկտեմբերին «Արմենալ» գործարանը Լյուքսեմբուրգում գտնվող ԵՄ դատարան հայց էր ներկայացրել այդ կանոնակարգը չեղյալ հայտարարելու մասին։

Բացի այդ, «Արմենալը» պնդում էր, որ այդ փաստաթուղթը խախտել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից դեմպինգային ներկրումից պաշտպանելու մասին ԵՄ խորհրդի կանոնակարգի հոդվածը, ինչպես նաև 1994 թ.–ի Տուրքերի և Առևտրի մասին գերագույն համաձայնագրի VI հոդվածի կատարման մասին ԱՀԿ համաձայնագրի մի շարք կետեր։ 2010 թ.–ի մարտին Եվրահանձնաժողովը դատավարության շրջանակներում միացել էր ԵՄ խորհրդին` սատարելով նրա դիրքորոշմանը «Արմենալի» հարցում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Դատարանը վճռել է, որ «Արմենալի» փաստարկները հիմնավորված են և չեղյալ է հայտարարել որոշումը` պարտադրելով ԵՄ խորհրդին վճարել գործարանի դատական ծախսերը։ «Ռուսալը» բավարարված է «Արմենալի» օգտին կայացրած դատավճռով և որոշումը չեղյալ հայտարարելու փաստով, որը, չունենալով բավարար իրավական հիմք, բացասաբար էր ազդում ընկերության իրավունքների և շահերի վրա», – նշում է «Ռուսալը»։

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ.–ի մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: –0–