Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Գրանդ Քենդիում» չեն մեկնաբանում ընկերությունում ընթացող կրճատումները

17.02.2016, 13:48
«Գրանդ Քենդիում» չեն մեկնաբանում ընկերությունում ընթացող կրճատումները, նշեց ընկերության ներկայացուցիչը։
 «Գրանդ Քենդիում» չեն մեկնաբանում ընկերությունում ընթացող կրճատումները
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Գրանդ Քենդիում» չեն մեկնաբանում ընկերությունում ընթացող կրճատումները, նշեց ընկերության ներկայացուցիչը։

Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին,  «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում։ Ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների և վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաև ավտոմեքենա վարել։ Աշխատակիցները բողոքում են նաև աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայումս վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից

«ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը փորձեց կապ հաստատել ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ, սակայն, ինչպես պարզվեց, հասարակայնության և մամուլի հետ կապի պատասպանատու ընկերությունում չկա, և կազմակերպությունը մամուլին չի տրամադրում իր գործունեության մասին որևէ տվյալ։ 

«ԶԼՄ–ների համար որևէ տեղեկատվություն չենք մեկնաբանում և հարցազրույց չենք տալիս», – ասաց ընկերության ներկայացուցիչը։ –0–