Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ տրանսպորտի նախարարության շենքը չգտավ իր գնորդին

15.11.2016, 17:26
Աճուրդի հանված Տրանսպորտի նախարարության շենքը չգտավ իր գնորդին։
ՀՀ տրանսպորտի նախարարության շենքը չգտավ իր գնորդին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աճուրդի հանված Տրանսպորտի նախարարության շենքը չգտավ իր գնորդին։

Նալբանդյան 28 հասցեում գտնվող Տրանսպորտի նախարարության շենքի օտարման մասին որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 6–ի նիստում։ Նախատեսվում է, որ շենքը կօտարվի դասական աճուրդի շրջանակում և գնահատվում է 13,2 մլրդ դրամ (մոտ 27 մլն դոլար)։

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 14-ին Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում պետք է կայանար Տրանսպորտի նախարարության շենքի վաճառքը, ինչի մասին մոտ 20 օր առաջ հայտարարություններ էին հրապարակվել Արդարադատության նախարարության azdarar.am և ՊԳԿ վարչության spm.am կայքերում։

«Աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Շենքի օտարման մասին կառավարության հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ որոշումն ընդունվել է` պետական սեփականության օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև պայմանավորված է այն փաստով, որ 2017 և 2018 թվականներին լրանում է շենքի մի մասի վարձակալման ժամկետը, որտեղ բացի նախարարությունից գործում են ևս մի քանի հաստատություններ։

Միաժամանակ, կառավարության հաջորդ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել նախարարությանը տրամադրել մեկ այլ շենք, որը կտեղակայվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում։  

Շենքի հետագա ճակատագրի հարցով կզբաղվի կառավարությունը։ –0–