Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայատանում Ամերիաբանկի աջակցությամբ շահագործվել են ՀԷԿ և արևային կայան (ՎԻԴԵՈ)

12.03.2019, 17:02
2015 թ.-ից «Ռուս ընդ Հար» ընկերությունը շահագործման հանձնեց Տիգրան Մեծ Հիդրոէլեկտրոկայանը:
Հայատանում Ամերիաբանկի աջակցությամբ շահագործվել են ՀԷԿ և արևային կայան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /эԱՌԿԱ/. Հայատանում Ամերիաբանկի աջակցությամբ շահագործվել են ՀԷԿ և արևային կայան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

2015 թ.-ից «Ռուս ընդ Հար» ընկերությունը շահագործման հանձնեց Տիգրան Մեծ Հիդրոէլեկտրոկայանը:

«Կառուցումը սկսվել է 2012 թ.-ից: Շինարարական աշխատանքները վերջացել են 2015 թ.-ի մայիս ամսին, որից հետո սկսել ենք արտադրել էլեկտրական էներգիա, որը վաճարում ենք Հայաստանի էլեկտրական ցանցերին», - ասել է «Ռուս ընդ Հար» ՍՊԸ տնօրեն Ժիրայր Մանուկյանը:

Ընկերության տնօրեն Ժիրայր Մանուկյանը պատմում է, որ գաղափարի իրագործման ընթացքում Հաաստանում գործող բազմաթիվ առևտևրային բանկերից որոշեցին համագործակցել Ամերիաբանկի հետ: Արպես ամենահուսալի ֆինանսական գործընկերներ: «Ամերիաբանկի պայմաները ամենալավն էին: Որոշեցինք աշխատել Ամերիաբանկի հետ, շատ հեշտ էր», - ասել է նա:

Ոլորտում կան մի շարք խնդիրներ, նկատում է Մանուկյանը, սակայն դրանք հաղթահարելի են շատ աշխատանքի, նպատակային ներդրումների և լավ գործընկերների շնորհիվ: Ամերիաբանկը աջակցում է ընկերության ոչ միայն ավանդական էներգիայի արտադրման նախագծերին, այլ նաև այլ ընտրանքային էներգիայի արտադրության զարգացմանը: Ընկերությունը առայժմ գործարկել է արևային կայան բանկի հետ համատեղ գործակցությամբ:

«Աշխատելով Ամերիաբանկի հետ մենք ունենք նոր աշխատանքներ, օրինակ, ունենք արևային էլեկտրակայան Շողակատ համայնքում, կոչվում է Շորժա 1 արևայի էլեկտրակայան 1 մեգավատ հզորությամբ, որը սկսել ենք շահագործել արդեն 1 շաբաթը: Եվ ունենք շատ լավ հեռանկարներ», - ասել է նա:

Ըստ ընկերության տնօրենի, բանկի հետ տարբեր նախագծերի շուրջ համագործակցությունը շարունակվելու է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0-