Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը և ՌԴ–ն մի շարք պայմանագրեր են կնքել «Армия 2019» ֆորումում

28.06.2019, 12:03
Հայաստանի և Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են կնքել «Армия 2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում:
Հայաստանը և ՌԴ–ն մի շարք պայմանագրեր են կնքել «Армия 2019» ֆորումում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են կնքել «Армия 2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում և ծրագրում են ևս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման գործարքներ, «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է Հայաստանի ՌԱԿ նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Տեխնիկական գործակցությունն այժմ շատ դինամիկ է զարգանում, մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք, և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման նոր պայմանագրերի ստորագրում է սպասվում։ Եվ, ինչպես և Ռազմաարդյունաբերական կոմիտեն, մենք զբաղվում ենք հենք այդ գործակցության ռազմաարդյունաբերական գործոնի զարգացմամբ։ Մենք ունենք Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկությունների միջև զարգացման մշակումներ, և արդեն կան այդ ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլեր»,– ասաց նա։ 

Քերոբյանը նաև պատմեց այն արտադրանքի մասին, որը Հայաստանը բերել է ֆորումին «Պատրիոտ» այգի։ Նրա խոսքով, երկրի գովազդային պաստառը վրա ներկայացված է Հայաստանի ՌԱՀ ընկերությունների քառորդ մասը։

«Ներկայացվել է ամենատարբեր սպեկտրի արտադրանք` ամունիցիա (ռազմահագուստ, զրահաբաճկոններ, ռազմակոշիկներ), հրազեն, զինամթերք, ինչպես նաև ներկայացվել է միանգամայն նոր տեխնիկա` ջերմատեսիլներ, օպտիկա, լազերային և ռադիոլոկացիոն սարքավորումներ»,– նշեց Հայաստանի ՌԱԿ նախագահը։ 

Քերոբյանն ընդգծեց, որ Հայաստանը դիտարկում է ֆորումը որպես արդյունավետ հարթակ, որտեղ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել տարբեր երկրների հետ միջազգային գործակցության ուղղությամբ։ 

«Մենք «Армия» ֆորումը դիտարկում ենք որպես ռազմատեխնիկական գործակցության զարգացման արդյունավետ ուղի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այն երկրների հետ, որոնք որպես ավանդույթ մասնակցում են ֆորումի աշխատանքներին։ Անպայման ծրագրում ենք մասնակցել այդ ֆորումի հետագա միջոցառումներին և հույս ունենք, որ «Армия»–ի ձևաչափը հետագայում կզարգանա»,– ասաց Ավետիք Քերոբյանը։ 

«Армия-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն անցկացվում է հունիսի 25–ից 30–ը «Պատրիոտ» կոնգրես–ցուցահանդեսային կենտրոնում։ -0-