«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

Հանդիպումը նվիրված էր պլաստիկ քարտերին: Զրույցի ընթացքում Բանկի աշխատակիցները ներկայացրեցին պլաստիկ քարտերի ստեղծման պատմությունը, պատմեցին բանկերի կողմից առաջարկվող քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին ուսուցիչների բազմաթիվ հարցերին:
Մասնավորապես քննարկվեցին բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացման ձևերը, տրվեցին խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելի շահավետ պայմաններով փոխարկել քարտով ստացվող աշխատավարձը, նաև հասարակական վայրերում վճարային քարտերի օգտագործման անվտանգությանը առնչվող մի շարք հարցեր:
Մոտակա ժամանակներում Բանկը նախատեսում է Երևանի դպրոցներից մեկում և մարզերի երկու դպրոցներում անցկացնել բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով:
«Իմ ֆինանսների միամսյակը» ծրագիրը ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն մի քանի տարի: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների շրջանում ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ծանոթացնել երկրի ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայություններին և պրոդուկտներին:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–