Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ինեկոբանկը Թբիլիսիում կներկայացնի InecoPay ինովացիոն վճարային լուծումը

16.05.2019, 17:03
Ինեկոբանկը Թբիլիսիում կներկայացնի InecoPay ինովացիոն վճարային լուծումը։
Ինեկոբանկը Թբիլիսիում կներկայացնի InecoPay ինովացիոն վճարային լուծումը

ԵՐԵՎԱՆ, 16, մայիսի./ԱՌԿԱ/. 2019 թվականի մայիսի 16 - 17-ը Թբիլիսիում կկայանա SME Banking Club –ի կողմից կազմակերպվող «Caucasus’19» 5-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովը, որի շրջանակներում Ինեկոբանկը ստացել է հրավերք ներկայացնելու վերջին շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացրած InecoPay ինովացիոն վճարային լուծումը, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։:

Այս լուծման շնորհիվ կազմակերպությունները հնարավորություն են ստացել առանց որևէ հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունել QR կոդի միջոցով վճարումներ, մինչդեռ հաճախորդների համար սա հարմարավետ և ապահով լուծում է, որի շնորհիվ նրանք կարող են իրենց բոլոր բանկային քարտերը կցել InecoMobile հավելվածին և իրականացնել վճարումները ցանկացած քարտից։

«Ինեկոբանկը, մշտապես կատարելագործում է իր ծառայությունները, առաջարկելով հաճախորդների կարիքներին ու հարմարավետությանն ուղղված լուծումներ։ Ուրախ ենք համաժողովի ընթացքում ներկայացնել բանկի փորձն ու ձեռքբերումները, մասնավորապես, ՓՄՁ ոլորտին վերաբերող լուծումների ներդրման ասպարեզում», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինչպես հաղորդեցին բանկից՝ ՓՄՁ բանկային ակումբի համաժողովն իր շուրջը կհամախմբի տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի առաջատար կառույցների ներկայացուցիչներին՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի ոլորտին վերաբերող բանկային թրենդները և նորարարությունները քննարկելու համար։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

·         2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

·         2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

·         2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

·         2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

·         2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:–0–