Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
понедельник, 26 января 2026 г.
погода в
Ереване
-5

Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվել է

14.06.2016, 18:34
«Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրել է աուդիտ և վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին։
Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվել է

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրել է աուդիտ և վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա և արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է: 

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի: Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-